Ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը դուրս է եկել աշխարհի առաջնության 65 կգ քաշային կարգի եզրափակիչ, հայտնել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Ղազախստանի Աստանա քաղաքում անցկացվող մրցաշարի կիսաեզրափակչում Թևանյանը 3:1 հաշվով հաղթել է բուլղարացի Շամիլ Մամեդովին։
Ոսկե մեդալի համար մենամարտը կկայանա հոկտեմբերի 30-ին։
Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը հաղթել էր Աշխարհի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Ռահման Ամուզադխալիլիին
