ՔՊ-ն Հաշվեքննիչ պալատի անդամ ընտրեց իր իսկ կողմից առաջադրված Կարեն Առուստամյանին


Քաղաքականություն

Ազգային ժողովի գաղտնի քվեարկության արդյունքում Հաշվեքննիչ պալատի անդամ ընտրվեց ՔՊ-ի կողմից  առաջադրված Կարեն Առուստամյանը։

 ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը հայտնեց, որ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 90 պատգամավոր և Կարեն Առուստամյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 63, դեմ՝ 27 պատգամավոր։

Ընտրվելուց հետո ԱԺ նիստը վարող Վահագն Ալեքսանյանի առաջարկով Կարեն Առուստամյանը երդվեց։

Leave a Comment