Հայտնի է, թե ինչ են քննարկել Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ


Միջազգային

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները վերսկսելու ջանքերը։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցությունների վարչությունը X սոցիալական ցանցում։

Էրդողանը հայտարարել է ԱՄՆ-ի հետ բոլոր ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին՝ ընդառաջ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակին, որը կնշվի հաջորդ տարի։

Թուրքիայի նախագահը նաև հայտնել է, որ Անկարան ուշադիր հետևում է Հորմուզի նեղուցում և Եմենում տիրող իրավիճակին՝ Մեքքայի համաձայնագրի շրջանակում, և անհրաժեշտ ջանքեր է գործադրում դիվանագիտական կարգավորման հասնելու համար։

Բացի այդ, Էրդողանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտական գործընթացի ակտիվացմանն ուղղված ջանքերին։

Իր հերթին Թրամփը շնորհավորել է Էրդողանին և Թուրքիայի ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ և հաջողություն մաղթել Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին։

Leave a Comment