
«Մարդը պարբերաբար վիրավորում է մեր ընտանիքների անդամներին. կա՛մ դուք պետք է զբաղվեք նրանով, կա՛մ մենք ենք զբաղվելու»,- ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ նկատի ունենալով Էդգար Ղազարյանին: Նարեկ Կարապետյանն արձագանքեց. «Դուք էլ ունեք մարդ, ով ծայրահեղ վատ, անհարգալից բառապաշար է օգտագործում, ծաղրում: Եթե մենք մեր էմոցիաներին տուրք տանք, կարող է՝ էդ մարդուց շատ քիչ բան մնա»: Ռուբինյանը միջամտեց: