մեր վերադարձն էլ ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն այսօր սլովենացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այսօր անդրադարձավ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը։

Հիշեցնենք՝ վերջինս հայտարարել էր, որ Հայաստանը պետք է հեռացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, քանի որ չի մասնակցում կառույցի աշխատանքներին, սակայն, միևնույն ժամանակ, բոլոր որոշումներն անհրաժեշտ է համաձայնեցնել նրա հետ։

«Մենք վաղուց ի վեր դադարեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին, մեր անդամությունը սառեցրել ենք։ Եթե այդ կառույցի մյուս անդամները կամ գլխավոր քարտուղարությունն ինչ-որ մեկնաբանություններ են անում՝ իզուր։ Մենք մեր վերաբերմունքը չենք փոխելու և մեր վերադարձն էլ ՀԱՊԿ չենք տեսնում»,- հայտարարեց Արարատ Միզոյանը։

Նշենք, որ Բորդյուժայի կարծիքով՝ Երևանի կողմից ազնիվ կլիներ պարզապես դուրս գալ կազմակերպությունից, իսկ քանի դեռ դա չի արվում, Հայաստանին պետք է ուղղակի հեռացնել ՀԱՊԿ-ից։

«Ես նրանց կհեռացնեի. վճարները չեն մուծում, աշխատանքներին չեն մասնակցում։ Եթե խնդրին լուրջ մոտենանք, որպես լուրջ գործընկերներ նրանք պետք է վեր կենան ու դուրս գան։ Սակայն, քանի որ որդեգրել են երկակի դիրքորոշում՝ «դուրս չենք գա, բայց չենք էլ աշխատի, չենք մասնակցում և չենք ուզում», ապա նրանց պետք է հեռացնել»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել էր նա։

Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովն էլ հայտարարել էր, որ 2026 թվականի նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կարող է դրվել Հայաստանին կազմակերպությունից հեռացնելու հարցը։ Նրա գնահատմամբ՝ հանրապետությունը խախտում է կառույցի կանոնադրության 20-րդ և 25-րդ հոդվածները։

Leave a Comment