Կարևոր է քաղաքական ծաղրածու չլինելը, մի հոգու շատ է վերաբերում. Պապոյան

Կարևոր է քաղաքական ծաղրածու չլինելը, մի հոգու շատ է վերաբերում. Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն արձագանքել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանին։

«Ես, իհարկե, ուրախ եմ, որ Էդգար Ղազարյանը ոչ ֆիկտիվ հանրապետական է եղել, դրա համար այսօր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ է, և ես, այո, հավատում եմ, որ Էդգար Ղազարյանը ոչ ֆիկտիվ հանրապետական է, որովհետև ոչ ֆիկտիվ հանրապետականը կարող էր կանգնել Սերժի, Չոռնի Գագոյի, Նեմեց Ռուբոյի, Շմայսի, Փուչիկ Կարենի, Ալրաղացի Լյովիկի, Տուշոնկա տանող Մանվելի ու մյուս մականունավոր հանրապետականների առաջ ու Սերժի ու դրանց հասցեին դիֆերամբներ ձոնել»,- ասել է նա։

Ըստ Պապոյանի՝ «Քաղաքականության մեջ կարևոր բան է քաղաքական ծաղրածու չլինելը, և սա, կարծում եմ, հատկապես մի հոգու Ազգային ժողովում շատ վերաբերում է»։

 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment