Իսպանիայում իրար են բախվել մարդատար գնացքներ. կան զոհեր


Միջազգային

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 39 մարդ:

Այս մասին հաղորդում է Antena 3 հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի արտակարգ ծառայություններին։

«Տոլեդո նահանգում՝ Լոս Եբենես և Ուրդա բնակավայրերի միջև ընկած հատվածում, երկու գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 39 մարդ», — հաղորդում է հեռուստաալիքը։

Տեղական մի շարք լրատվամիջոցներ նշում են մի քանի տասնյակ վիրավորների և հետագայում զոհերի թվի աճի մասին: Սակայն այս պահի դրությամբ դեռևս հստակ և պաշտոնական թվեր չեն նշվում:

Leave a Comment