ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի հարցում զգալի առաջընթաց է գրանցվել, և հույս է հայտնել, որ մոտ ապագայում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։
«Կարծում եմ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հարցում զգալի առաջընթաց ենք գրանցում և հույս ունեմ, որ շուտով հանդիպում կունենամ Պուտինի և Զելենսկու հետ»,- ասել է Թրամփը։
