Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 39 մարդ է զոհվել

Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 39 մարդ է զոհվել

Իսպանիայում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 39 մարդ է զոհվել, տասնյակները՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը՝ հղում անելով Կաստիլիա-Լա Մանչայի արտակարգ ծառայություններին։

Վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ի առավոտյան՝ Տոլեդո նահանգում՝ Լոս Եբենես և Ուրդա քաղաքների միջև։ Բախումից հետո գնացքներից երկու վագոն դուրս է եկել ռելսերից և գլորվել թմբից ներքև։ Երկու գնացքներից մեկը պատկանում էր պետական Renfe ընկերությանը, մյուսը՝ իտալական Iryo-ին։

Renfe-ի արագընթաց գնացքը Մադրիդից մեկնել էր Սևիլիա, իսկ Iryo-ի գնացքը շարժվում էր հակառակ ուղղությամբ։ Իշխանությունները չեն բացառել, որ զոհերի թիվը կարող է աճել։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment