Բրազիլիայի սենատոր Ֆլավիու Բոլսոնարուն, որը պարտվել է նախագահական ընտրություններում գործող նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային, ենթադրաբար լքել է երկիրը և մեկնել ԱՄՆ։ Այս մասին հայտնում են լրատվամիջոցները։
Ավելի վաղ Բրազիլիայի Գերագույն դատարանը պարտավորեցրել էր Բոլսոնարուին 24 ժամվա ընթացքում հանձնել անձնագրերը և արգելել լքել երկիրը։ Նա սահմանված ժամկետում չի կատարել պահանջը, ինչից հետո նրա բրազիլական փաստաթղթերն անվավեր են ճանաչվել։ Ըստ տեղեկությունների՝ նա կարող էր մեկնել իտալական անձնագրով։
Սենատորի նկատմամբ փողերի լվացման ենթադրյալ գործով հետաքննություն է ընթանում։ Քննիչներն ուսումնասիրում են նրա ֆինանսական կապերը փաստաբան Ուիլեր Թոմասի հետ։ Բոլսոնարուն հերքում է որևէ խախտում։
Ընտրություններում պարտվելուց հետո նա հայտարարել էր, որ չի պատրաստվում հեռանալ Բրազիլիայից և մտադիր է ղեկավարել ընդդիմությունը Կոնգրեսում։ Եթե նրա մեկնելու մասին տեղեկությունները հաստատվեն, դա կարող է նոր իրավական հետևանքներ ունենալ։ Նրա հայրը՝ Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուն, 2022 թվականի ընտրություններում պարտվելուց հետո նույնպես մեկնել էր ԱՄՆ, իսկ հետագայում հայրենիք վերադառնալուց հետո պետական հեղաշրջում նախապատրաստելու գործով դատապարտվել էր 27 տարվա ազատազրկման։
