
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում՝ Իսրայելի դեսպանատան մոտ, դեռահասը հարձակվել է իրավապահ մարմնի աշխատակցի վրա։ Այս մասին հայտնել է երկրի ՆԳ նախարար Իվիցա Դաչիչը, գրում է Informer-ը։
«Դեռահասը․․․ բացականչել է «Ալլահու Աքբար» և երկու դանակով հարձակվել ոստիկանի վրա»,- հայտնել է պաշտոնյան։
Նա նշել է, որ ոստիկանը ստիպված է եղել ինքնապաշտպանության նպատակով կրակ բացել։ Հարձակվողը ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ և մահացել։ Իրավապահ մարմնի աշխատակիցը թեթև վնասվածք է ստացել։
Ըստ առկա տվյալների՝ դեռահասը եղել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակից։
Police officers and forensic experts work outside the Israeli Embassy in Belgrade, Serbia, after a knife-wielding assailant was shot dead at the scene. https://t.co/I276BwuZwk
— Al Arabiya English (@AlArabiya_Eng) October 28, 2026