«Ընտրություններն անցել են, և դրանից հետո ձեր առաջնորդները ասել են, որ պետք է տրիգեր, ասել են նաև, որ ունեն գաղտնի պլան։ Այ, դրա համար էլ էդ սահմանափակումները շարունակվում են, որպեսզի ձեզ տան տրիգեր»,-ասել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ դիմելով ընդդիմությանը:
Նա հավելել է, որ խայտառակություն է, երբ Հայաստանում կա ընդդիմություն, որի հույսն արտերկրից Հայաստանի դեմ ներդրված տնտեսական սահմանափակումներն են, որ սպասում են դրսից տրիգերի.
«Բայց, առը հա՛, թե դուք կստանաք այդ տրիգերը»,-շեշտել է Ռուբինյանը։
