Մեծագույն հաճույքով, դանդաղ հեռացնելու եմ. Ռուբինյանը՝ Ղազարյանին

Մեծագույն հաճույքով, դանդաղ հեռացնելու եմ. Ռուբինյանը՝ Ղազարյանին

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը նախազգուշացում է հայտարարել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանին՝ պարբերաբար տեղից արձագանքելու համար․

«Եթե մի հատ էլ արձագանքեցիք, Ձեզ հեռացնելու եմ այս դահլիճից: Ընդ որում, դա արվելու է մեծագույն հաճույքով, դանդաղ։ Կարծում եմ՝ բոլորը հետևելու են դրան։ Հարգելի գործընկերներ, ես համաձայն եմ, որ անցնենք գործի, բայց որպեսզի անցնենք գործի, դուք պետք է զբաղվեք ձեր խմբակցության պատգամավորով»:

ԱԺ նախագահը հավելել է, որ Էդգար Ղազարյանն անընդհատ խանգարում է նիստերի ընթացքն իր «անտեղի, անտակտ, տեղ-տեղ անդաստիարակ, չկշռադատված» հայտարարություններով։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment