
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչի Էդիկ Մինասյանի նկատմամբ՝ տնային կալանքը, այս մասին «Իրավունք» լրատվականին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ, այդ թվում՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը՝ կաշառք ստանալու մեղադրանքով և ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Միանսյանը՝ կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով։