ՀՀ-ն իր վերադարձը ՀԱՊԿ չի տեսնում. Արարատ Միրզոյան – Նորություններ 28.10.2026

Մենք վաղուց դադարեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին, մեր անդամությունը սառեցրել ենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Ադնրադառնալով Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությանը, որ ՀՀ-ն պետք է հեռացվի ՀԱՊԿ-ից, նա նշեց, որ իզուր են այդ կառույցի մյուս անդամները կամ գլխավոր քարտուղարությունն ինչ-որ մեկնաբանություններ են անում.

«Մենք մեր վերաբերմունքը չենք փոխելու և մեր վերադարձն էլ ՀԱՊԿ չենք տեսնում»,- հավելեց Միրզոյանը։

VERELQ-ը հիշեցնում է, որ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բարդյուժան այսօր հայտարարել է, որ  Հայաստանը պետք է հեռացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), քանի որ Երևանը դադարեցրել է մասնակցությունը դրա գործունեությանը և չի վճարում անդամավճարները։ 

Leave a Comment