Հայաստանի վերջին մեկ տարվա կառավարման արդյունքում արտահանումը անկում է ապրել 8 տոկոսով, ներմուծումն աճել է 9,5 տոկոսով։ Հայաստանի պատմության մեջ այսպիսի վատ ցուցանիշ մեկ տարվա ընթացքում եղե՞լ է։ Կարող եմ ասել՝ ոչ։ 36 տարվա ընթացքում մենք չենք ունեցել դեֆիցիտի այսպիսի աճ։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ ԱԺ-ում դիմելով էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին։
Կարապետյանը, անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում արձանագրված անկմանը, նշել է, որ Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի տվյալներով՝ այն կազմել է 11 տոկոս, մինչդեռ վիճակագրական ծառայության հրապարակած վերջին տվյալով անկումը 4,8 տոկոս է։