
«Այս համաձայնագրի վավերացման գործընթացն իր մեջ մի առավելություն է պարունակում, պարզվում է՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարը գիտի, որ պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունները չեն կարող լինել ֆիկտիվ, ինչպես ժամանակին եղել են ֆիկտիվ Հանրապետականներ»,- «Ծառայությունների, առևտրի ու ներդրումների մասին ՀՀ ու ԱՄԷ միջև համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը:
Հիշեցնենք՝ 2020 թվականի գարնանը «Հրապարակ»-ը գրել էր. ««Իմ քայլի» պատգամավոր, նախկին ՀՀԿ-ական Գևորգ Պապոյանը երեկ վստահեցնում էր, որ ՀՀԿ-ին իր անդամակցությունը եղել է ֆիկտիվ, և որ ինքն իրականում այդ կուսակցությունում հայտնվել է իր ընկերներից մեկի խնդրանքով…»: