Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի և Նորվեգիայի վարչապետերի հետ

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի և Նորվեգիայի վարչապետերի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի հետ։ Քննարկվել են Ուկրաինայում խաղաղ կարգավորման հեռանկարները։

Ֆինլանդիայի նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ Ստուբն ու Ստյորեն զանգահարել են իրենց երկրների ղեկավարների կարգավիճակով և չեն ներկայացրել Եվրոպան ամբողջությամբ։ Երկու առաջնորդներն էլ ընդգծել են, որ իրենց երկրների՝ Ռուսաստանի հետ ընդհանուր սահման ունենալը հիմք է եվրոպական անվտանգության շուրջ քննարկումներին մասնակցելու համար։

Bloomberg-ի հաղորդմամբ՝ շփումները տեղի են ունեցել խաղաղության գործընթացը վերսկսելու ջանքերի ակտիվացման ֆոնին՝ անցած շաբաթ Սանկտ Պետերբուրգ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի այցից հետո։

Այս հեռախոսազրույցները Պուտինի առաջին ուղիղ շփումներն են եվրոպական բարձրաստիճան առաջնորդների և Կիևի դաշնակիցների հետ՝ 2025 թվականի հուլիսին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ունեցած զրույցից ի վեր։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment