«Իմնեմնիմի»-ի հեղինակների վարչական հսկողությունը վերացվել է – armeniatoday.am

Դատարանը վերացրել է «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառված վարչական վերահսկողությունը։ Սաղաթելյանը այս մասին հայտարարել է իր Ֆեյսբուքյան էջում։

«Մեր հանդեպ կիրառվող վարչական հսկողությունը վերացվեց, վաղը վերադառնում ենք «Իմնեմնիմի»,- գրել է նա։

«Իմնեմիմին» քաղաքական փոդքասթ է, որը հեռարձակվում է antifake.am կայքում։

Սամսոնյանը և Սաղաթելյանն իրենց բնակարաններում խուզարկություններից հետո ձերբակալվել էին 2024 թվականի մարտին։

Նրանց բնակարաններում խուզարկություններ էին իրականացրել: Քննչական կոմիտեն խուլիգանություն կատարելու հոդվածով մեղադրանք էր առաջադրել նրանց նկատմամբ։ Սաղաթելյանի տնային կալանքն այս տարվա հունիսին փոխարինվել էր վարչական հսկողությամբ։ Նրա նկատմամբ ապրիլի 2-ին դատարանը կիրառել էր  երկամսյա տնային կալանք։

Սամսոնյանի խափանման միջոցը փետրվարի 19-ին փոխվել էր տնային կալանքի,  իսկ մարտի 24-ին տնային կալանքը փոխվել էր վարչական հսկողության։

Leave a Comment