Հոկտեմբերի 27-ը՝ աուդիովիզուալ ժառանգության համաշխարհային օր. «Սուրճ ու սեր առավոտից»

Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Վեգա Անդրիասյան: Թեման. «Աուդիովիզուալ ժառանգության համաշխարհային օր»:

Հոկտեմբերի 27-ին նշվում է Աուդիովիզուալ ժառանգության համաշխարհային օրը՝ բարձրաձայնելու աուդիովիզուալ նյութերի կարևորության, դրանց պահպանման և պահպանման հետ կապված ռիսկերի մասին։

Աուդիովիզուալ արխիվները հզոր պատմողներ են․ դրանք պահպանել են մարդկանց կյանքը, ժամանակաշրջանների հիշողությունը, մշակույթն ու պատմությունը։ Օրը հռչակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից՝ ընդգծելու աուդիովիզուալ փաստաթղթերի և ձայնատեսողական հիշողության կարևոր դերը մարդկության պատմության մեջ։

Ինչպես միշտ, հաղորդման ընթացքում կլինի նաև օրվա տեղեկատվական բլոկը՝

  • Օրվա լրահոս,
  • Եղանակի կանխատեսում,
  • Քաղաքի խցանումների վիճակ,
  • Տարադրամի փոխարժեքներ,
  • «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
  • Լավագույն երաժշտական ընտրանի,
  • Եվ, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ։

Leave a Comment