I՞նչ անեմ. Նարեկ Կարապետյանի դուռը ծեծեմ ու ասեմ՝ խնդրում եմ՝ առաջադրվե՞ք. Ռուբինյան

ՔՊ-ն ընտրություններին 90 չի խփում, ստանում է, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը` անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին։

«Այո՛, ես մեղադրում եմ ընդդիմությանը՝ ինչո՞ւ չեն առաջադրվել, խնդրահարույց ենք համարում, որ ընդդիմադիր ուժերը չեն առաջադրվել։ Ես ի՞նչ մեղք ունեմ, որ իրենք խոստացել էին կտրել մեր թևերը, բայց արդյունքում ոչ միայն չկտրեցին, այլև՝ չկան, գնամ ի՞նչ անեմ, Նարեկ Կարապետյանի դուռը ծեծեմ ու ասեմ՝ խնդրում եմ՝ առաջադրվե՞ք»,- հարց հնչեցրեց նա։

ԱԺ նախագահը միաժամանակ ընդդիմադիրներին կոչ արեց առաջիկա ՏԻՄ ընտրություններին անպայման մասնակցություն ունենալ։

Leave a Comment