
«Վերջերս փաստաթղթերի վերանայումների ժամանակ հայտնաբերեցի, որ իր ցմահ դատապարտման ակտի դեմ Նաիրի Հունանյանը վերաքննիչ բողոք չի ներկայացրել»,- ասուլիսի ժամանակ հայտնել է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը։ «Բայց ես վստահ եմ, որ նա բերել է այդ բողոքը, որը հիմա ԱԱԾ որևէ պաշտոնյայի կամ մեկուսարանի պաշտոնյայի գզրոցում ընկած է, ուղղակի երևի այդ բողոքը պարունակել է այնպիսի բաներ, որ օրվա իշխանությունները վտանգավոր են համարել դատարանում այդ բողոքի հրապարակայնացումը, քննությունը։ Վստահ եմ նաև, որ ինքը մի քանի բողոք է գրել և եղբոր անունից, և քեռու անունից, գուցե նաև բժշկի անունից, որովհետև ինքը տարբեր մեղադրյալների և կալանավորվածների անունից դիմումներ գրելու սովորություն ուներ»,- շարունակել է նա։