Արագածոտնի մարզում՝ «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին, ձյան մեջ արգելափակված ավտոբուսի 49 ուղևորի, այդ թվում՝ 20 երեխայի, փրկարարներն ու քաղաքացիները տեղափոխել են Ամբերդ բնակավայր, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ հոկտեմբերի 25-ին՝ ժամը 14։16-ին, ահազանգ է ստացվել, որ ավտոբուսն արգելափակվել է ձյան շերտում, և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր ժամանած փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոբուսը դուրս են բերել արգելափակումից։
