Երևանում մահացել է հոկտեմբերի 24-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած երեխաներից մեկը, հայտնում է Shamshyan.com-ը։
Կայքի տվյալներով՝ երեխան ծայրահեղ ծանր վիճակում գտնվում էր Երևանի «Ուիգմոր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, որտեղ էլ մահացել է։
Վթարի հետևանքով տուժած հինգ երեխայից երեքը շարունակում են բուժում ստանալ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։ Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Կայքի տեղեկություններով՝ բոլոր երեխաները նույն ընտանիքի անդամներ են։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հոկտեմբերի 24-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհին Opel մակնիշի մարդատար ավտոմեքենայի և МАЗ բեռնատարի բախման հետևանքով երկու մարդ զոհվել էր, ևս հինգը՝ տուժել։
