
Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքի Կուրթան (25/27 ընտրատեղամաս) բնակավայրում հոկտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներն ամփոփվեցին: Ընտրելու իրավունք ունեցողների ընդհանուր թիվն այս ընտրատեղամասում 1125 էր, քվեարկությանը մասնակցել է 806 ընտրող: Հաղթել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը:
Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝
«Գործարար» կուսակցություն 193
«Հանրապետություն» կուսակցություն 7
«ՔՊ» կուսակցություն 282
«Ուժեղ Հայաստան» կուսակցություն 320
Անվավեր քվեաթերթիկներ 4