Մեկ դրոշմանիշ վնասվել է և սոսնձով փակցվել․ հանձնաժողովի նախագահ – armeniatoday.am

Ստեփանավանի թիվ 25/8 ընտրատեղամասում դրոշմանիշը պոկելիս վնասվել է, ինչից հետո այն սոսնձով են փակցրել։ Այս մասին Armenia Today-ին հայտնել է ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Հասմիկ Մովսիսյանը։

 

«Մեզ մոտ ուղղակի մի քիչ տարիքով կին պոկելուց իր ձեռքին մնաց վրայի հատվածը։ Սոսնձով փակցրել ենք այդ մի ծրարի քվեաթերթիկի վրա։ Ոչ մի այլ խնդիր չի գրանցվել»,- պատմել է նա։

 

Նա վստահեցրել է, որ որևէ ընտրողի քվեաթերթիկ չի տուժել։

Leave a Comment