ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին զգուշացրել է նրա վարած միգրացիոն քաղաքականության հետևանքով Ֆրանսիայի կործանման վտանգի մասին։ Այս մասին նա հայտարարել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Թրամփի խոսքով՝ Ֆրանսիայի նախագահի հետ քննարկել է նրա քաղաքականության հետևանքները։
«Երբ նոր էի ստանձնել պաշտոնս, բավական վաղ հանդիպեցի Մակրոնի հետ։ Ես նրան ասացի՝ դու կործանում ես Ֆրանսիան։ Դու երկիր ես թողնում մարդկանց, որոնք ատում են քո երկիրը»,- պատմել է Թրամփը։
Ֆրանսիայում բողոքի շարժումն սկսվել էր հոկտեմբերի 15-ին՝ դպրոցականների պահանջներով, իսկ հետագայում ցուցարարները բարձրացրել էին նաև կենսապահովման ծախսերի աճի և պետական ծախսերի կրճատման հարցեր։
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի մերձակայքում գտնվող Տրապ և Լա Վերիեր քաղաքներում հոկտեմբերի 23-ին զինված տղամարդը մեքենայից կրակ էր բացել անցորդների ուղղությամբ։ Հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել էր, հինգը՝ վիրավորվել։ Ոստիկանությունը ձերբակալել էր 39-ամյա կասկածյալին։
