Սևան-Երևան մայրուղում իրավիճակը լարված է․ ճանապարհի տարբեր հատվածներում միաժամանակ 6 ավտովթար է գրանցվել, ինչի հետևանքով առաջացել է շուրջ 8 կիլոմետրանոց խցանում։
Վարորդները ստիպված են երկար ժամանակ անցկացնել ճանապարհին, իսկ երթևեկությունը զգալիորեն դանդաղել է։
Ավտովթարների պատճառների և հնարավոր տուժածների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ այս պահին ներկայացված չեն։
