Վազգենի արխիվը, ահաբեկիչների մահերը, Սերժի առեղծվածը, հոգեմետ դեղը, ԱԱԾ-ի ինֆորմացիան, Վանոյին հեռացնելը «Առանց ֆիլտրի» հաղորդման հյուրն է ներքին գործերի նախարարի նախկին առաջին տեղակալ, պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ, 2018թ.-ից մինչև 2026թ. ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։
Նա խոսել է մասնագիտության ընտրությունից և թե ինչպես է առաջին մասնագիտությունից անցում կատարել դեպի քաղաքականություն և, որն է եղել դրա պատճառը։ Քոչարյանը ներկայացրել է Մեղրու շրջանում պարետ նշանակվելու պատմությունը, թե ինչ պատմական կարևոր ժամանակահատված է եղել այն և ինչ գործընթացներ են կանխել։
Քոչարյանն անդրադարձել է Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությանը նախորդած շրջանին և մանրամասնել, թե ինչ գործոններ կարող էին ազդել ահաբեկչության իրականացման վրա։ Խոսել է այդ շրջանի քաղաքական զարգացումներից և մեկնաբանել մի շարք գործընթացների խորքային բնույթը։
Նա նաև ներկայացրել է գործընթացների վերաբերյալ Վազգեն Սարգսյանի որոշ ընկալումները։ Քաղաքական գործիչը առաջին անգամ խոսել է իր անձնական նախասիրություններից և հոբբիներից։ Հաղորդման վերջնահատվածում Քոչարյանը խոսել է ներկայում տեղի ունեցող քաղաքական զարգացումներից, թե ինչու է տեղափոխվել ԱԺ այլ հանձնաժողով և ինչ պլաններ ունի նոր հանձնաժողովի հետ կապված։
