
Փաստաբան Աբրասիմ Աթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ օրենսդրությունը հստակ սահմանում է․ վարժական հավաքների չի կարող կանչվել այն քաղաքացին, որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում՝ օրենքով նախատեսված բացառությամբ։
Մինչդեռ բլոգեր Օնիկ Հարությունյանին, ըստ առկա տեղեկությունների, վարժական հավաքների զորակոչվելու նպատակով ծանուցագիր է տրվել, չնայած նրան, որ մի քանի քրեական վարույթներով նա ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ։
ՀՀ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է այդ արգելքը՝ նախատեսելով բացառություն այն դեպքի համար, երբ քրեական հետապնդումն իրականացվում է վարժական հավաքներից խուսափելու պատճառով, և քաղաքացին գրավոր ցանկություն է հայտնել մասնակցելու հավաքին։
Հետևաբար, եթե նշված հանգամանքները համապատասխանում են իրականությանը, իրավասու մարմինները պարտավոր են պարզաբանել՝ ինչ իրավական հիմքով է տրվել ծանուցագիրը և արդյոք հաշվի են առնվել օրենքի պահանջները։
Օրենքի պահանջների պահպանումը պարտադիր է բոլորի համար՝ առանց բացառության։
Հ.Գ Օ.Հարությունյանը գործերից մեկով 26.10.2026 թվականին հերթական դատական նիստի է Էջմիածնի դատարանում»: