ՏԻՄ ընտրություններին 17։00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 58,36%-ը – armeniatoday.am

Ստեփանավան համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությանը ժամը 17:00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 58,36%-ը՝ ամենաբարձր ցուցանիշը ընտրություններ անցկացնող 21 համայնքների շրջանում, հայտնել է ԿԸՀ-ն։

Մասնակցության բարձր ցուցանիշներ են գրանցվել նաև Ծաղկաձորում՝ 49,88%, Եղեգնաձորում՝ 49,74%, Մեղրիում՝ 45,75%, Արթիկում՝ 44,72%, Գորիսում՝ 44,53%։

Ամենացածր մասնակցությունը գրանցվել է Ֆիոլետովոյում՝ 16,60%։ Գառնիում քվեարկել է ընտրողների 24,73%-ը, Արմավիրում՝ 27,36%-ը, Արտաշատում՝ 28,69%-ը։

Ընտրողների մասնակցության տվյալները հրապարակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Հոկտեմբերի 25-ին Հայաստանի 21 համայնքում անցկացվում են ՏԻՄ ընտրություններ, որոնցից 19-ում՝ համամասնական, երկուսում՝ մեծամասնական ընտրակարգով։

Համամասնական ընտրություններին մասնակցելու համար 13 կուսակցություն և 4 դաշինք ներկայացրել էին առաջադրման 46 դիմում։

Leave a Comment