iPhone Duo-ն արդեն REDstore-ում է․ Apple-ի նորարարությունը՝ Հայաստանում



REDstore-ը համալրել է իր տեսականին Apple-ի առաջին ծալվող սմարթֆոնով՝ iPhone Duo-ով։


Տեխնոլոգիական նորարարությունները հաճախորդներին հասանելի դարձնելը REDstore-ի զարգացման կարևոր ուղղություններից է։ Ընկերությունը շարունակում է հետևել համաշխարհային տեխնոլոգիական միտումներին՝ հայաստանյան սպառողներին ներկայացնելով ժամանակակից սարքեր և նոր հնարավորություններ։ 


iPhone Duo-ն նոր էջ է բացում Apple-ի սմարթֆոնների պատմության մեջ։ Ծալվող դիզայնը համադրում է կոմպակտ սմարթֆոնի հարմարավետությունն ու մեծ էկրանի հնարավորությունները։ 5.4 դյույմանոց արտաքին և 7.6 դյույմանոց ներքին էկրանները, հզոր A20 Pro պրոցեսորն ու նոր սերնդի տեխնոլոգիաները սարքը դարձնում են հետաքրքիր լուծում ինչպես աշխատանքի, այնպես էլ ժամանցի համար։ 

REDstore-ում նորարարությունը պարզապես ներկայացվող տեխնոլոգիա չէ, այլ հնարավորություն՝ այն առաջիններից բացահայտելու և կիրառելու առօրյայում։ 

iPhone Duo-ն արդեն հասանելի է REDstore-ում։ Ապրանքի առկայության, գների և հիշողության տարբերակների մասին տեղեկանալու համար այցելե՛ք www.redstore.am կամ REDstore-ի խանութ-սրահներ։ 

REDstore — տեխնոլոգիաները՝ ավելի մոտ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment