
«Հայաքվե»-ի անդամ Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջի տեսաուղերձում նշել է. «Գավառի Սարուխան գյուղում եմ, որտեղ կա 3 ընտրատեղամաս: Միայն 19/26 ընտրատեղամասում ցուցակներից կրճատվել է 600 քաղաքացի: Նրանց զրկել են ընտրելու իրավունքից հակասահմանադրական օրենքի շրջանակներում: Այն է՝ վերջին 730 օրերից 366-ը պետք է քաղաքացին բնակվի ՀՀ-ում, որպեսզի օգտվի ընտրելու իրավունքից: Միայն այս տեղամասում ցուցակը կրճատվել է 600-ով: Վերևի տեղամասինը՝ 700-ով: Միայն այս գյուղում, որտեղ մարդիկ ստիպված են գնալ արտագնա աշխատանքի, ընտրելու իրավունքից զրկվել է 2000 մարդ: Լավ օրից չի, որ մարդիկ գնում են արտագնա աշխատանքի»:
Աղբյուրը` Մենուա Սողոմոնյան