
«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արտենի գյուղի դպրոցի վրայից Զորավար Անդրանիկի հեռացված նկարը ոչ միայն պետք է հետ վերադարձվի իր տեղը, այլև մի հատ էլ ավելի մեծը պետք է փակցվի դպրոցի ներսում։
Իսկ նրանք, ովքեր հանել են այդ նկարը, պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության։ Այս իշխանությունը հավերժ չէ, իսկ արարքների համար պատասխան տալու ժամանակը գալու է։ Ու այնպես, որ էլ հանկարծ մեկի մտքով չանցնի, թե կարող է անհարգալից վերաբերմունք ցուցաբերել ազգի հերոսների հիշատակի հանդեպ։
Թուրքը իր մարդասպաններին հերոս է սարքում, իսկ մենք մեր հերոսներին անարգում ենք։
Ցանկացած ազգ կերազեր Անդրանիկի նման հերոս ունենալ»:
Աղբյուրը` Դավիթ Մանուկյան