Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հարցը, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ)։
Հարցը քննարկվել է ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանի և ԱՄՆ պետքարտուղարի՝ անվտանգային աջակցության հարցերով փոխտեղակալ Շոնա Ուիլսոնի գլխավորած պատվիրակության հանդիպմանը։
Կողմերն անդրադարձել են նաև էներգետիկ ոլորտում հայ-ամերիկյան համատեղ ծրագրերի ընթացքին և համագործակցության ընդլայնման հնարավորություններին։
Ապիտոնյանը հայտնել է, որ ՏԿԵ նախարարի հրամանով նշանակվել է «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Նրա գնահատմամբ՝ նշանակումը կարող է նոր թափ հաղորդել էներգաբլոկի կառուցման ծրագրին, այդ թվում՝ ամերիկյան ընկերությունների հետ աշխատանքներին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 29-ին «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ քննարկել էր նոր էներգաբլոկի կառուցման վերաբերյալ ռուսական կողմի առաջարկը։ Լիխաչովը հոկտեմբերի 16-ին հայտարարել էր, որ «Ռոսատոմը» Հայաստանից դրական ազդակներ է ստանում ՎՎԷՌ-1000 տիպի նոր էներգաբլոկ կառուցելու առաջարկի վերաբերյալ։
Փաշինյանը հայտարարել էր, որ նոր ատոմային էներգաբլոկի կառուցման համար ուսումնասիրում է ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի և Հարավային Կորեայի առաջարկները։ ի խոսքով՝ ընտրությունը կկատարվի գնի, որակի և ժամկետների հիման վրա՝ առանց հարցը քաղաքականացնելու։
