Բարձր է գնահատվել Երևանի և Փարիզի գործընկերությունը

Բարձր է գնահատվել Երևանի և Փարիզի գործընկերությունը

Փարիզի փոխքաղաքապետ Օդրի Պուլվարի գլխավորած պատվիրակությանը Երևանի քաղաքապետարանում ընդունել է փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։ Հանդիպման ընթացքում Երևանի փոխքաղաքապետը բարձր է գնահատել Երևանի և ֆրանսիական գործընկեր քաղաքների ու շրջանների միջև համագործակցության խորացումը, ինչպես նաև Երևանի և Փարիզի գործընկերությունը։

Կողմերը քննարկել են նաև բնապահպանական համընդհանուր խնդիրներ, ինչպես նաև նախանշել այն ուղղությունները, որոնք հետագայում կնպաստեն համագործակցության նոր նախաձեռնությունների մեկնարկին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment