
Ադրբեջանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Բաքվում Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։
«Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, Վաշինգթոնում կայացած հանդիպմանը, ապրանքների մատակարարմանը, համապատասխան կառույցների ներկայացուցիչների այցերին և այլ հարցերի։ Ես նաև գործընկերոջս տեղեկացրել եմ քաղաքական և իրավական հարցերի մասին, որոնց առնչությամբ Ադրբեջանը Հայաստանից ակնկալում է համապատասխան որոշումներ՝ այս գործընթացն ամբողջությամբ ավարտին հասցնելու համար»,- նշել է Բայրամովը։