Հայտարարության մեջ ասվում է, որ կրակի դադարեցմանը կարողացել է հասնել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը: Այն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 29-ից:
«Երկու երկրներն էլ համաձայնել են ժամանակավորապես դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները Ալյոշկիում, որպեսզի ապահովեն հումանիտար օգնության հասանելիությունը և նախապատրաստեն քաղաքացիական բնակչության տարհանումը հատուկ հատկացված անվտանգ միջանցքով», — հայտարարել են Սպիտակ տանը:
Սպիտակ տանը հայտարարել են, որ Մելանյա Թրամփը և նրա ներկայացուցիչները կրակի դադարեցման պայմանների շուրջ աշխատել են անմիջականորեն Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարության հետ:
Պաշտոնական Մոսկվան և Կիևը դեռևս չեն մեկնաբանել այս տեղեկությունը:
Կարդացել են
15 անգամ