«Շերեմետևո» օդանավակայանում օդային տագնապ է հայտարարվել։ Ուղևորներին և այցելուներին հորդորում են անհապաղ տեղափոխվել ապաստարաններ և անվտանգ գոտիներ։ Անվտանգության կանոնների համաձայն՝ արգելվում է օգտվել վերելակներից, լուսանկարել և տեսանկարահանել, ինչպես նաև մնալ օդանավերի մեջ։
Քաղաքացիներին կոչ են անում հեռու մնալ պատուհաններից և ոչ մի դեպքում չմոտենալ հնարավոր անօդաչու թռչող սարքերին կամ դրանց բեկորներին։