Բռնցքամարտի ԱԱ․ հայ մարզիկները դուրս են եկել քառորդ եզրափակիչ – armeniatoday.am

Երկու հայ բռնցքամարտիկ Արտյոմ Ստեփանյանն ու Սամվել Սիրամարգյանը դուրս են եկել բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ, հայտնել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

70 կգ քաշային Ստեփանյանը բացարձակ առավելությամբ հաղթել է բուլղարացի Մաքսիմ Կիրիլովին, իսկ 80 կգ քաշային Սիրամարգյանը նույն արդյունքով պարտության է մատնել Ավստրալիայի ներկայացուցիչ Ժակ Դեվերին։

Սիրամարգյանը 2024 թվականին դարձել է Եվրոպայի պատանիների չեմպիոն, իսկ Ստեփանյանը նույն առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ։

Աշխարհի երիտասարդների առաջնությունն անցկացվում է Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում՝ հոկտեմբերի 16-27-ը։ Հայաստանը մրցաշարում ներկայացնում է 9 բռնցքամարտիկ։

Leave a Comment