«Եթե հակահայկականությունը հանես, ամբողջ կոնստրուկցիան կարող է ուղղակի փլուզվել»․ Արգիշտի Կիվիրյան


«Եթե հակահայկականությունը հանես, ամբողջ կոնստրուկցիան կարող է ուղղակի փլուզվել»․ Արգիշտի Կիվիրյան


Արգիշտի Կիվիրյանը «Նոյյան Տապան»-ի եթերում անդրադարձել է հակահայկականության նշանակությանը Ադրբեջանի ազգաստեղծման գործում:



Արգիշտի Կիվիրյանը «Նոյյան Տապան»-ի եթերում նշել է, որ ադրբեջանցիների համար հայկական հարցը իրենց ազգաստեղծման հարցն է։ «Այս ազգը ձևավորվել է հակահայկականության շուրջ, և ակնհայտ է, որ նրանք երբեք չեն հրաժարվի այս հարցից», – ընդգծել է նա:


Բանախոսը հավելել է, որ հակահայկականությունը ադրբեջանական իշխանությունների համար դարձել է ազգային և պետական կոնսոլիդացիայի հիմք։ «Եթե հակահայկականությունը հանես, ամբողջ կոնստրուկցիան կարող է ուղղակի փլուզվել», – ասել է Կիվիրյանը:


Նա նաև անդրադարձել է այն հանգամանքին, որ Ադրբեջանի իշխանությունները կարող են թուլացնել հակահայկականության չափաբաժինը, սակայն լիովին հրաժարվել դրանից չեն ցանկանում, քանի որ դա կարող է սպառնալ իրենց իշխանությանը։ «Այսօր, երբ Ադրբեջանում առկա են ներքին խնդիրներ, նրանք պետք է փորձեն լուծել դրանք արտաքին հակահայկականության միջոցով», – եզրափակել է բանախոսը:



Նյութը պատրաստվել է «Նոյյան Տապան»-ի հաղորդման հիման վրա (Արգիշտի Կիվիրյան): Ամբողջական հարցազրույցը դիտեք այստեղ:

















Կարդացել են
18 անգամ

Leave a Comment