Հակահայկականությունը Ադրբեջանի ազգաստեղծման հիմքն է․ Արգիշտի Կիվիրյան


Հակահայկականությունը Ադրբեջանի ազգաստեղծման հիմքն է․ Արգիշտի Կիվիրյան


Արգիշտի Կիվիրյան, վերլուծաբան


«Նոյյան Տապան»-ի եթերում Արգիշտի Կիվիրյանը նշել է, որ Ադրբեջանի ազգը ձևավորվել է հակահայկականության շուրջ, ինչը նրա համար դարձել է ազգաստեղծման կարևորագույն հիմնաքար։ Նա ընդգծել է, որ ադրբեջանցիները երբեք չեն հրաժարվի այս հարցից, քանի որ դա նրանց համար ստեղծում է ազգային և պետական կոնսոլիդացիա։ «Եթե հակահայկականությունը հանես, ամբողջ կոնստրուկցիան կարող է ուղղակի փլուզվել», – ասել է Կիվիրյանը:


Բանախոսը նաև նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները, երբեմն թուլացնելով հակահայկականության չափաբաժինը, չեն ցանկանում լիովին հրաժարվել դրանից, քանի որ դա սպառնում է իրենց իշխանությանը։ «Եթե հասկանան, որ դա սպառնում է իրենց իշխանությանը, ապա կարող են ավելի սառեցնել հակահայկականությունը», – ասել է նա:


Արգիշտի Կիվիրյանը անդրադարձել է նաև ադրբեջանաթուրքական հարաբերություններին, նշելով, որ Թուրքիան փորձում է Ադրբեջանին ցույց տալ իր տեղը, իսկ Ադրբեջանը ցանկանում է դուրս գալ փոքր եղբոր կլիշեներից։ «Ադրբեջանի ներսում առկա խնդիրները, այդ թվում շիիտական հարցերը, ցույց են տալիս, որ իրավիճակը դեռ շարունակվելու է», – եզրափակել է նա:

▶️


Դիտեք նաև YouTube ալիքում


Բաժանորդագրվեք «Նոյան Տապան»-ի պաշտոնական ալիքին՝ նոր եթերները բաց չթողնելու համար

? ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ

















Կարդացել են
24 անգամ

Leave a Comment