Թրամփը հասկանում է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը կարող են համագործակցել վառելիքի հարցում. Վենս

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հասկանում է, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները կարող են համագործակցել վառելիքի համաձայնագրի շուրջ՝ չնայած այլ հարցերի շուրջ մնացած տարաձայնություններին, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը։

«Թրամփը հասկանում է, որ մենք կարող ենք համաձայն չլինել Ռուսաստանի հետ (շատ հարցերում – խմբ.), բայց եթե կա ամերիկացի ֆերմերների համար ծախսերը կրճատելու հնարավորություն, ինչո՞ւ չօգտվենք դրանից», – ասել է Վենսը՝ մեկնաբանելով դիզելային վառելիքի վերաբերյալ համաձայնությունը։

Նրա խոսքով՝ ամերիկացի նախագահը իրատեսորեն է գնահատում այլ երկրների հետ հարաբերությունները և նրանց հետ համագործակցության հնարավորությունը Միացյալ Նահանգների շահերից ելնելով։

Leave a Comment