Դանիան պատրաստվում է ռուսական բեռներ տեղափոխող նավեր կալանել Բալթիկ ծովում

Դանիան պատրաստվում է ռուսական բեռներ տեղափոխող նավեր կալանել Բալթիկ ծովում


 

1lurer. Կոպենհագենը պատրաստվում է կալանել ռուսական բեռներ տեղափոխող նավեր` հաղորդել է «Իզվեստիա» թերթը՝ հղում անելով Դանիայում Ռուսաստանի դեսպանատանը։


 


«Դանիան հավանությամբ է արձագանքել ՆԱՏՕ-ի երկրների կողմից ռուսական բեռներ տեղափոխող նավերի ուժային կալանմանը, այդ թվում՝ Բալթիկ ծովում, և չի բացառում իր կողմից նմանատիպ գործողությունների հնարավորությունը: Հասկացրել են, որ իրականացվում է, ըստ էության, ծովահենային գործողությունների նախապատրաստում»,- պարբերականին հայտնել են դիվանագիտական ներկայացուցչությունում:


 


Դանիայում Ռուսաստանի դեսպանատունը բազմիցս նշել է նավարկության ազատությունը սահմանափակող միջոցառումների անօրինական բնույթը և զգուշացրել, որ «նման գործողությունների համար Դանիան ՌԴ-ից վճռական հակահարված կստանա»:


 


 

















Կարդացել են
15 անգամ

Leave a Comment