Կրկին խուզարկություններ՝ Ստեփանավանում․ 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան․ Անդրանիկ Գևորգյան

23 Հոկտեմբերի, 2026

Ստեփանավանում այսօր առավոտյան կրկին խուզարկություններ են իրականացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների բնակարաններում, 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան։

Այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության  պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը։

«Այսօր ևս մեր 10 անդամների տներում խուզարկություններ են իրականացվել, ձերբակալվածներ կան։ Նրանց տարել են Երևան։ Սա նրանց գործելաոճն է։ Այս մի քանի օրը պետք է այդպես անեն, քանի որ պարտությունից վախեցած են։ Մենք՝ «Ուժեղ Հայաստան»-ի անդամներս, մեր առաջնորդի պես չկոտրվող ենք։ Գնալու ենք մինչև վերջ՝ ուժեղ Ստեփանավան ունենալու համար»,- լրագրողների հետ զրույցում ասել է Գևորգյանը։

Leave a Comment