Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են պայմանավորվածության հասնել. Պուտին


Միջազգային


Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են պայմանավորվածության հասնել։

Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է «Վեստի» հաղորդաշարին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Մոսկվան ամերիկացի պատվիրակների հետ բանակցությունների ընթացքում պատրաստակամություն է հայտնել վերսկսելու Կիևի հետ եռակողմ բանակցությունները։

«Ինչ վերաբերում է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների հետ մեր բանակցություններին, ապա այո՛, մենք պայմանավորվել ենք, որ պատրաստ ենք վերսկսելու մեր եռակողմ շփումները»,- ասել է Պուտինը։

Նա ընդգծել է, որ այդ բանակցությունների նպատակն է քննարկել Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության ապահովման հարցը՝ խաղաղության համաձայնագրերի ձեռքբերումից հետո:

Պուտինը նաև նշել է, որ Ռուսաստանի անվտանգության շուրջ բանակցություններ վարելիս հնարավոր չէ չանդրադառնալ ամբողջ Եվրոպայի անվտանգության ճարտարապետությանը։

Նախօրեին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ամերիկացի առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները, Մոսկվայում բանակցություններ են վարել Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպման արդյունքներով՝ Վաշինգտոնի վարչակազմի ներկայացուցիչը բանակցություններն անվանել է կառուցողական:


Leave a Comment