
Լաս Վեգասում կայանալիք RAF 14 մրցաշարին ընդառաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Արման Ծառուկյանի և ամերիկացի Դիլոն Դենիսի միջև բախում է տեղի ունեցել։ Միջադեպի պատճառը Դենիսի՝ Ծառուկյանի թիմակից Խամզատ Չիմաևի հասցեին արված սադրիչ արտահայտություններն էին։ Բացի այդ, Դենիսը կրում էր վիրավորական գրությամբ շապիկ, որի վրա պատկերված էր Չիմաևը։
Երբ Դենիսը փորձել է ցույց տալ շապիկը, Ծառուկյանն անմիջապես արձագանքել է՝ նետվելով նրա ուղղությամբ և փորձելով հարվածել նրան։ Անվտանգության աշխատակիցներին հաջողվել է բաժանել նրանց, սակայն փոքրիկ բախումը շուտով վերածվել է ավելի մեծ ծեծկռտուքի։