Հակակոռուպցիոն դատարանը ևս 2 ամսով երկարաձգել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքը։ Այս մասին լրագրողներին հայտնել է փաստաբան Հակոբ Կյուրեղյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է 2 ամսով:
Հիշեցնենք` Սեդրակ Քոչարյանը, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանն ու մի քանի այլ բարձրաստիճան պաշտոնյա կալանավորվել էին՝ փողերի լվացման և կաշառք ստանալու հոդվածներով։
