MakaryanNews-ի տեղեկություններով` նա այժմ Գագիկ Ծառուկյանի նախկին «ախրաննիկ», Պալաչ մականունով հայտնի Արթուր Հարությունյանի հիմնած պահնորդական կամ թիկնապահական կազմակերպության ղեկավարն է և ամբողջ օրը կա´մ Պալաչի հետ է, կամ Պալաչի շտաբում` ապահովելով նրա անվտանգությունը: Ասել է թե` Ավետը նախկին «ախրաննիկի» մոտ «ախրաննիկ» է աշխատում:
Նշենք, որ նախկինում ՀՀԿ-ից հեռացված, ապա երկրից հեռացած ու, ըստ տեղեկությունների, Եվրոպայում խառը պատմությունների մեջ հայտնված Արթուր Հարությունյանը վերջերս է վերջերս է արտերկրից վերադարձել Հայաստան, որպեսզի մասնակցի Աբովյանի քաղաքապետի ընտրություններին` ընդդեմ գործող քաղաքապետ, Գագիկ Ծառուկյանի անվտանգության նախկին պետ Էդուարդ Բաբայանի դեմ, որի նկատմամբ, ասում են, հին ոխ ունի: Հարությունյանը միացել է հակառուսական և պրոնիկոլական հայացքներով հայտնի քաղաքական գործիչ, Արման Բաբաջանյանի երբեմնի քաղաքական պարտնյոր Լևոն Շիրինյանի հետ, որ նրա ցուցակով և ՔՊ-ի թեկնածուի հետ ուս-ուսի տված` պայքարի Էդուարդ Բաբայանի դեմ: Մեզ ասացին` այս օրերին Պալաչը մամուլով և քարոզչական այլ եղանակներով ակտիվորեն պայքարում է Բաբայանի դեմ` հույս ունենալով այդպիսով ձայներ փախցնել նրանից: Ավետ Կոնջորյանին էլ` որպես ԱԺ փոխնախագահի եղբայր, իր մոտ է տարել, որ, հավանաբար, վերջինս Աբովյանում ունեցած իր «բարձր հեղինակությամբ» կարողանա օգնել Պալաչին` ձայն հավաքել համայնքում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: