ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նահանգներում միջանկյալ ընտրությունների վրա Իրանի պատերազմի ազդեցության մասին հարցին ի պատասխանել ասել է․ «Մի առումով՝ նրանք սիրում են դա։ Մյուս առումով՝ գուցե չեն սիրում։ Դրա համար պետք է վճարել»։
Իրանի դեմ ռազմական գործողությունների մասին խոսելիս ԱՄՆ նախագահը հայտարարել է․ «Մենք նրանց շատ ուժեղ հարվածներ ենք հասցրել, և հնարավոր է՝ մի փոքր էլ շարունակենք»։
Թրամփը նաև նշել է․ «Շատ մեծ թվով իսկական հայրենասերներ իսկապես սիրում են Իրանի պատերազմը»։
